Ո՞վ  ենք  Մենք

«Արազա» հասարակական բարեգործական կազմակերպությունը գործում է 1997 թ-ից:

«Արազա» ԲՀԿ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, կամավոր հիմունքներով միավորված անձանց, ոչ առևտրային կազմակերպու-թյուն է, որի

առաքելությունն է` մարդու իրավունքների և շահերի պաշտպանու-թյան միջոցով աջակցել իրավական, ժողովրդավար, զարգացած տնտեսությամբ և բնակչության բարձր կենսամակարդակով պետության կայացմանը

նպատակն է` նպաստել հասարակության խոցելի խմբերի քաղաքա-ցիական, կրթական, աշխատանքային, զբաղվածության ու սոցիալական իրավունքների ու շահերի պաշտպանվա-ծությանը:

Խնդիրներն ու գործունեության ուղղություններն են`

1.      Մասնակցել օրենսդրական և պետական քաղաքականության բարեփոխումների  իրականացման և վերահսկման/մոնիթորինգի գործընթացներին:

2.      Աջակցել քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մասնակցային կառավարման, սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ համակարգի ու մշակույթի զարգացմանը:

3.      Մատուցել իրավաբանական, տեղեկատվական  խորհրդատվու- թյան, մասնագիտական կողմնորոշման, ծառայություններ և իրա- կանացնել համապատասխան կրթական ծրագրեր:

4.      Աջակցել նոր աշխատատեղերի ստեղծմանը` Փոքր և Միջին Բիզ- նեսի ու համայնքային համաչափ զարգացման քաղաքականու- թյունների և ծրագրերի մշակման ու իրազեկման միջոցով