ՀԻՄՆԱԿԱՆ  ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ  ԾՐԱԳՐԵՐ


Ծառայություններ

  1. Հասարակության խոցելի խմբերին տրամադրվում է անվճար տեղեկատվական և իրավաբանական խորհրդատվության, հոգեբանական, մասնագիտական կողմնորոշման և մասնագիտական վերապատրաստման ու աշխատանքի տեղավորման միջնորդային ծառայություններ Երևան քաղաքում:
  2. Հասարակության խոցելի խմբերի հարցերով զբաղվող և նորաստեղծ կազմակերպություններին տրամադրում է անվճար տեղեկատվական, խորհրդատվական ծառայություններ:
  3. Պետական քաղաքականությունների և օրենսդրական բարեփոխումների շրջանակում հանրային շահերի պաշտպանության փորձագիտական և անկախ մոնիթորինգի ծառայություն:

Ուսուցողական դասընթացներ 

  1. Ինքնութույն աշխատանք որոնելու և գտնելու, գործատուին ներկայանալու, աշխատանքային պայմանագրերի կնքման, աշխատանքային էթիկայի թեմաներով:
  2. Կազմակերպության կառավարման, շահառուների և համայնքային կարիքների բացահայտման և սոցիալական գործընկերության ձևավորման, ծրագրերի մշակման և կառավարման հմտություններ:
  3. Շահերի պաշտպանության վերլուծական փաստաթղթերի պատրաստման, մասնակցային ինստիտուտների ձևավորման և նրանցում հանրային շահերի ներկայացման ու լոբբինգի հմտություննե թեմաներով:

 

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ  ՕԳՆՈՒԹՅԱՆ  ԾՐԱԳՐԵՐ

 



Ø Լսողական արատ ունեցող երեխաների համար լսողական սարքերի (ապարատի) տրամադրում:

Ø «Դեղորայքի բաշխում» փախստական ընտանիքներին և զինվորականներին:

Ø «Բարի կամք, բարի գործ, բարի ելք»:

Ø «Երբ գալիս է սեպտեմբերը»:

Ø Ամանորյա տոնական հանդիսություններ 120 երեխաների համար:

Ø Սիստեմատիկաբար «Մարդասիրական օգնության» ծրագրեր` հագուստի, գրենական պիտույքների, հիգիենիկ պարագաների բաշխում:

Ø «Մարդասիրական օգնության» ծրագրեր